Posted in Հայրենագիտություն

Իմ գյուղը

Բարև ձեզ։ Ես այսօր կպատմեմ իմ ծնողների ծննդավայրերի մասին։ Մայրիկս ծնվել է Երևանում, բայց տատիկս ու պապիկս ծնվել են Ջավախքում, Մեծ Գոնդուրա գյուղում։ Իսկ նրանց նախնիները 200 տարի առաջ եկել են Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգից։ Հայրիկս ծնվել է Սյունիքի մարզի Տաթև գյուղում։ Պապիկս Տաթևից է, իսկ տատիկս Տանձատափ գյուղից է։

IMG_9681

Տաթևը շատ հայտնի գյուղ է, որովհետև գյուղի մոտ է գտնվում Տաթև վանական համալիրը և << Տաթևեր >> ճոպանուղին։ Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը: Գտնվում է Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։

<< Տաթևեր >> ճոպանուղին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ) է։ 12 րոպե է թռիչքը Որոտանի կիռճի վրայով, երկնային մայրուղին 320 մ բարձրության վրա է։

Ավանդության համաձայն` վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Վանքի մոտ է գտնվում Սբ․ Եվստաթեոս մատուռը (5-րդ դար)։

Տաթևի վանքից երևում է Տանձատափ գյուղը, Տաթև գյուղից 1,5 կմ հարավ-արևելք, Տաթև գետի ձորակում է։

Հեղինակ՝

Ես Մարիամն եմ։ Ես ինը տարեկան եմ։ Ես չորրորդ դասարան եմ։ Ես շատ եմ սիրում իմ դասարանը, դպրոցը, ուսուցիչին։

Թողնել մեկնաբանություն