Posted in Մաթեմատիկա 4

Թեստ 9

Ո՞ր  թվին է համապատասխանում  8 հազ․+7տ․+5մ․   կարգային գումարելիների գումարին։

    1)875                            2)8075

    3)8705                         4)8750

    1. Ամբողջ ճանապարհի   2/5  մասը անցնելուց հետո ո՞ր  մասը կմնա անցնելու։

    1) 1/5                          2)5/3

    3) 3/5                         4) 2/7

    1.   Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված  նվազման կարգով։

    1) 1/5, 8/5, 18/5, 18/5

    2) 2/10, 2/15, 2/50, 2/55


    3) 7/5, 4/5, 2/5, 9/5

    4) 1/5, 8/5,12/5, 2/5

    1. Գտիր 7896-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

    1)6             2)96

    3)896         4)2

    •          6 կմ 75 մ-ն արտահայտիր  մետրերով։

    1)675մ       2)6075

    3)81մ          4)135մ

    1. Քանի՞ րոպե  է 5/6 ժամը։ 60:6×5=50

    1)72ր      2)11ր

    3)56ր    4)50ր    

    1. Մեկ կիլոգրամի ո՞ր մասն է կազմում 1 գրամը։

    1) 1/10         2) 1/100

    3) 1/1000    4) 1/10000

    1. Թիվը  12-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

               1)1              2)11

               3)6            4)12

    1. Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք  2 թվանշանը։

     1)200-ով   2)2000-ով

    3)2-ով    4)20000-ով

    1. Հաշվիր 3248։8-(6‧240-5‧240)+500 արտահայտության արժեքը։
      1. 6×240=1440
      2. 5×240=1200
      3. 1440-1200=220
      4. 3248:8=406
      5. 406-220=186
      6. 186+500=686
    2. Երեք թվերի գումարը 880 է։ Դրանցից  երկուսի գումարը  560 է։ Ո՞րն է երրորդ թիվը։ 880-560=320
    3. Հաշվիր 8 մ9սմ-59սմ  արտահայտության արժեքը։ 8 մ9սմ-59սմ=7մ 50սմ
    4. Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսի    5/9 մասը:6×6=36 36:9×5=20
    5. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։ 225:3=75 73, 75, 77
    6. Գտիր  այն  թիվը, որը 9-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 18, իսկ մնացորդում՝  6։ 18×9+6=
    7. Եթե  Աշոտի մտապահած թվին ավելացնենք  4-ի եռապատիկը, կստանանք  ամենափոքր եռանիշ թիվը։ Ո՞ր թիվն է մտապահել Աշոտը։ 4×3=12 100-12=88
    Posted in Բնագիտություն

    Սուտասանը

    Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

    — Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

    — Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

    — Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

    — Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

    — Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

    Posted in Մայրենի

    Ընձուղտներ

    Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները․

    Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

    Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

    Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

    Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

    Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

    Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

    Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

    Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

    Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

    Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

    Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

    Տեքստային աշխատանք

    1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
      
    Որտե՞ղ են ապրում ընձուղտները։  Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում։
    Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Նորածին ձագուկի լույս աշխարհ գալը տոն է հոտի համար։
    Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ Ընձուղտի տարիքը որոշում են մաշկի գույնից։ Եթե խալերի գույնը սև է, մեծ է։
    Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Ընձուղտը օրվա մեծ մասը անցկացնում է կանգնած, նաև հաճախ կանգնած քնում է։

    2.Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

    Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:

    Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:

    3.Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

    Բարին որ չլիներ, չարն աշխարհն կքանդեր։

    Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ -գնաց։

    4.Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է:  Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

    Բառային աշխատանք

    1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

    6-վեց

    11-տասնմեկ

    50-հիսուն

     55-հիսունհինգ

    1-մեկ

    20-քսան

    35-երեսունհինգ

    16-տասնվեց

    2. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

    Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

    Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
    մարդ ընձուղտ փոքրիկ
    ձայն մանկապարտեզ անխնա
     բույս հյութեղ
     ջուր 

    3.Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

    կանաչ այգի

    փոքրիկ կենդանի

    բարի ընձուղտ

    չար մարդ

    4.Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։  

    Posted in Մայրենի

    Տաթևի վանք

    Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ 2010 թվականին շահագործման է հանձնվում աշխարհի ամենաերկար հետադարձելի՝ ՏաԹևեր ճոպանուղին (5.7 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Տաթևի վանքի վերականգնումը, վանական կյանքի վերածնունդը և վանքի կրթական նշանակության վերականգնումը «Տաթևի Վերածնունդ» նախագծի հիմնական նպատակներից է, որի մի մասն է կազմում նաև «ՏաԹևեր» ճոպանուղին։ Տաթևի վանքի անվան հետ կապված կա երկու տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն, «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թև» արտահայտությունից։Երկորրդ տարբերակի համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Նա այս վայրերում տանջամահ է եղել, իսկ 4-րդ դարում իր գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների ետևում պահպանվել են եկեղեցու ավերակները, որոնք հեռու չեն Տաթևի վանքին։

    Posted in Մայրենի

    Հետաքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին

    Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին.

    Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

    Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

    Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

    Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

    Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

    Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

    Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

    Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

    Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

    Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

    1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր) Պիզայի աշտարակը հայտնի է ընկնող աշտարակ անունով։ Պիզայի աշտարակը գտնվում է Իտալիայում, Պիզա քաղաքում։
    2. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր) Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

    3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

    ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում: (0,5 միավոր) Նա տարբեր իրեր էր գցում վերևի հարկից։

    բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր) Գիտնականը ապացուցում էր, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

    4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր) Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

    1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր) Պիզայի աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։
    2. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)  Աշտարակի շինարարությունը ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:
    3. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)
      1. Այն գտնվում է Իտալիայում`Պիզա քաղաքում: 
      2․Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը լքել է  քաղաքը:
      3․Ասում են, որ գիտնականը կանգնում էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև։
      4․ Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն ունի Պիզայի աշտարակը:

    8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր) ընդմիջում, ընթացքում, առաջին, փորձերն ,

    9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր) Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

    10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

    ա) քաղաք — բարդ
    բ) ութերորդ — ածանցավոր
    գ) բարձրություն — ածանցավոր
    դ) լեգենդ — պարզ

    11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

    ա) աշտարակ — գոյական

    բ) գրավիչ — գոյական

    գ) ութերորդ — թվական

    դ) Իտալիա — գոյական

    12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
    (1միավոր)

    Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր գցած իրերը ընկնում ներքև:
    ( հարկ, գցել)

    13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր) հայտնի, գեղեցիկ, աշխարհահռչակ, երկար, թեք

    Posted in Մաթեմատիկա 4

    Թեստ՝ 8

    Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:

    • միավորների
    • տասնավորների
    • հարյուրավորների
    • հազարավորների
    • ոչ մի կարգում:

    2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան

    • 999
    • 199
    • 789
    • 987
    • 989

     3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը

    • կմեծանա 2-ով
    • կփոքրանա 2-ով
    • կմեծանա 12-ով
    • կփոքրանա 12-ով
    • կմնա նույնը

    4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:

    • 7
    • 18
    • 21
    • 28
    • 37

    5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:

    • 8
    • 0
    • 5
    • 4
    • 6

    6․ 48-թվի   5/8  մասը կլինի

    • 6
    • 24
    • 30։
    • 20
    • 40

    7․  3/5 ժամը րոպեներով արտահայտած կլինի

    • 12
    • 50
    • 24
    • 60
    • 36

    8․ 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի

    • 2500
    • 2005
    • 2055
    • 2050
    • 2000

    9.  44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի

    • 10
    • 22
    • 11
    • 5
    • 12

    10․ Գծագրում ներկված է պատկերի

    Подпись отсутствует
    • 5/9 մասը
    • 4/9 մասը
    • 4/5 մասը
    • 4/10 մասը
    • 4/12 մասը

    11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:

    999-99=900

    12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը: 3, 5 , 9 , 17

    13․ 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը: 168-46=122

    14․ AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը: 27սմ-8 սմ 4 մմ=18 սմ 6 մմ

    Подпись отсутствует

    15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից: 21, 31, 32, 41, 42, 43, 51, 52, 53, 54, 61, 62, 63, 64, 65, 71, 72, 73, 74, 75, 76, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98 36

    16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը: 60

    17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:

    320:2=288 288:2=144